Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Կիևյան կամուրջը կփակվի երթևեկության համար հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը։ Այս որոշումը կայացվել է կամրջի հիմնանորոգման աշխատանքերի կապակցությամբ։
Ըստ պլանների՝ աշխատանքները պետք է սկսվեն ուսումնական դասերի ավարտից հետո և ավարտվեն մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։
Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ կամրջի ամբողջական փակման անհրաժեշտությունը կլինի ասֆալտբետոնյա ծածկի և կարերի փոխարինման ժամանակ։ Կամրջի հիմնանորոգման որոշակի փուլերում կամուրջը կծառայում է միայն կողային հատվածներով։