ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ երկու առանձին քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տիգրան Վարդանյանի (Տ.Վ.) և Ալեն Ղևոնդյանի (Ա.Ղ.) նկատմամբ։
Այս գործով խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշում է կայացվել։ Պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացնում է, որ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը (վարչական հսկողություն) բավարարվել է մասնակի։
Ըստ կայացված որոշման՝ Ալեն Ղևոնդյանին արգելվում է հրապարակումներ անել, հավաքի վայրեր այցելել և սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։