Երևանում կազմակերպված ընդունելության ժամանակ, որը նվիրված էր Ռուսաստանի օրվա, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են դարավոր պատմության, փոխադարձ հարգանքի և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։
«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ամրապնդմանը»,- նշել է փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարևոր դեր է խաղում աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծագործական աշխատանքի և տաղանդի մասին։
Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ առկա հարցերն ու տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների։
Ընդունելությանը ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ռուսաստանի օրը նշվում է հունիսի 12-ին՝ ի նշան 1990 թվականին ընդունված Պետական ինքնիշխանության մասին հռչակագրի։