Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին։ Այս մասին տեղեկությունը հաստատվել է Հայաստանի ոստիկանության կողմից։

Ավելի վաղ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը միջազգային հետախուզում էր հայտարարել Միխայիլ Վերբիցկու նկատմամբ։ Նրա դեմ Ռուսաստանում հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հրապարակային կոչերի կապակցությամբ։ «Ռոսֆինմոնիտորինգ»-ը նրան ներառել է իր ցուցակում՝ որպես ծայրահեղական և ահաբեկիչ։

Ռուսաստանի Դաշնությունում Միխայիլ Վերբիցկին համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական։