Երևանում կազմակերպված Ռուսաստանի օրվա ընդունելության ժամանակ ես հայտարարեցի, որ ռուս-հայկական միջպետական հարաբերությունները մոտեցել են փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողությունները վերաիմաստավորելու և ադապտացման փուլին։
Մոսկվան լիովին պատրաստ է համատեղ աշխատանք տանել կառուցողական փոխշահավետ ճանապարհով՝ առկա երկկողմ մեխանիզմների հիման վրա։
Ես նշել եմ, որ Ռուսաստանը կրկին մտել է դժվարին փորձությունների շրջան, սակայն երբեք ոչ մեկին չի հաջողվել կոտրել մեր երկրի ոգին կամ ստիպել հրաժարվել անկախությունից։ «Նրանց, ովքեր չեն կարողանում հաշտվել մեր երկրի ինքնիշխան և ինքնաբավ դիրքորոշման հետ, չեն օգնի ո՛չ քաղաքական խարդավանքները, ո՛չ պատժամիջոցները, ո՛չ ստոր ահաբեկչական հարձակումները, ո՛չ տեղեկատվական դիվերսիաները։ Ինչպես դա բազմիցս եղել է մեր պատմության մեջ, մենք կդիմակայենք և ավելի կուժեղանանք», – եմ նշել։
Ընդգծել եմ, որ Ռուսաստանը հաստատուն տեղ ունի գլոբալ գործընթացների առաջատար և պատասխանատու մասնակիցների շարքում՝ ակտիվորեն նպաստելով ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։ Մենք շահագրգիռ գործընկերների հետ միասին առաջ ենք տանում 21-րդ դարում բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիայի մշակման գաղափարը։
Հստակ տեղեկացրել եմ, որ ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի ինքնիշխան արտաքին քաղաքականության իրավունքը։ Մոսկվայում հույս ունեն, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի հայ-ռուսական կապերին և ուղղված չի լինի ՌԴ-ի դեմ։
Բարձր եմ գնահատել երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բազմապլանային կապերը, միջանձնային շփումները և համատեղ հաղթանակները, առաջին հերթին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարածը։ Կարևոր է նշել, որ Ռուսաստանում ապրում է մեծաթիվ հայկական սփյուռք, և երկու ժողովուրդներին մերձեցնող կարևորագույն գործոնը սեփական պատմության նկատմամբ խորը հարգանքն է։
Այնուհետև տեղեկացրել եմ, որ մարդասիրական համագործակցության խորացման նպատակով նախատեսվում է մինչև այս տարվա վերջ Մոսկվայում անցկացնել Ռուսաստանում Հայաստանի հոգևոր մշակույթի օրեր և Հայաստանում ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։
Ես նաև ընդգծել եմ Ռուսաստանի դերը որպես Հայաստանի արտաքին առևտրային գործընկեր։ Ռուսական կապիտալով ընկերությունները խոշոր հարկատուների թվում են և ծանրակշիռ ներդրում ունեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում։