Հունիսի 3-11-ը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացվող «Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշար – Aktobe Open 2026» շախմատի միջազգային խոշոր մրցաշարում հայաստանց միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բաղյանը զբաղեցրել է 9-րդ տեղը։

Այս տարվա մարտին Հայաստանի սպորտային քաղաքացիություն ստացած Սկլոկին-Բաղյանը մրցաշարում հաղթել է երեք պարտիա, վեց պարտիա ավարտել է ոչ-ոքի և 6 միավորով զբաղեցրել է տասնյակում 9-րդ հորիզոնականը։

Նրա հաղթանակներից արժե նշել հաղթանակները գրոսմայստերների նկատմամբ։ Նա հաջողությամբ խաղացել է իրանցի Մեհդի Գոլամին և ղազախստանցի Նոգերբեկ Կազիբեկին դեմ։ Բացի այդ, նա ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի, խորվաթ Իվան Շարիչի, ինչպես նաև աշխարհի առաջատար շախմատիստներ Դանիիլ Դուբովի և հավակնորդների մրցաշարի մասնակից Անդրեյ Եսիպենկոյի հետ։

«Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարը» Ղազախստանի գավաթի փուլերից է և մրցաշար, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից 210 շախմատիստ։ Այս տարվա մրցաշարում ներկայացված էին 21 երկիր։