Հունիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով նրան և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ցուցաբերած հաջողության կապակցությամբ։
Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Հաջողություն եմ մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում։
Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանի ռազմավարական տեսլականը, որը նպատակ ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությունը ապահովելու, հաջողությամբ կավարտվի։
Իր ուղերձը Էրդողանը եզրափակել է մաղթանքներով՝ կրկին մաղթելով Նիկոլ Փաշինյանին առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն։
Հիշեցնենք, որ Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 49,82% ձայները։